կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 17:55
Իրավական

Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ ''Ժողովուրդ'' օրաթերթի մերժվեց

Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ ''Ժողովուրդ'' օրաթերթի մերժվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը երեկ մերժել է գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Նման հայտարարություն է տարածել թերէը:
 Հիշեցնենք, որ  «X գրուպ»-ի սեփականատերը օրաթերթից եւ լրագրողից պահանջում էր վճարել ընդհանուր 3,2 մլն դրամ՝ իրեն վիրավորելու եւ գործարար համբավն արատավորելու համար:  

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Երեւանի թռչնաֆաբրիկա»-ն ժամկետանց հավկիթներ է վաճառել խանութներում: ԵԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դիմեց դատարան՝ պահանջելով հերքում եւ 3 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար: Սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը, քննելով օրաթերթի ներկայացրած փաստարկները մերժել  էր Խաչատրյանի հայցը՝ այդպես հաստատելով, որ Խաչատրյանի ընկերությունն իսկապես ժամկետանց հավկիթներ է վաճառել:Երբ «Ժողովուրդ»-ի լրագրողը գործարարից հետաքրքրվել էր, թե ինչ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, Խաչիկ Խաչատրյանը ի պատասխան ասել էր, թե «դե գրի ազիզ ջան, գրի, որ դու պրաստիտուտկա ես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը հայց ներկայացրեց գործարարի դեմ՝ պահանջելով ընդամենը ներողություն խնդրել լրագողից: Խաչատրյանն էլ ի պատասխան այլ հայցով մտավ դատարան ՝ օրաթերթից եւ լրագրողից պահանջելով եւս 3,2 մլն դրամ: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Ավետիսյանը մերժեց օրաթերթի հայցը:

 

Այն բողոքարկվեց մինչեւ ՀՀ Վճռաբեկ դատարան եւ մերժվեց: Շուտով «Ժողովուրդ»-ը հայց կներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարան՝ մինչեւ վերջ պաշտպանելու լրագրողի իրավուքնենրը: Եւ ահա երեկ պարզվեց, որ դատարանում պարտվեց նաեւ Խաչիկ Խաչատրյանը, որը վիրավորել էր մեր լրագրողին: Ինչպես ասում են՝ տարոսը «Օրինաց երկիր» կուսակցությանը, քանի որ այս կուսակցությունն էլ է դիմել դատարան՝ «Ժողովուրդ»օրաթերթից պահանջելով վճարել ընդհանուր 7 մլն դրամ՝ կեսը ՕԵԿ-ի, կեսն էլ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա՝  «քույիկ Լեւոն» մականունով հայտնի Լեւոն Դոխոլյանի բարի համբավն իբր արատավորելու համար»,-ասված է թերթի տարածած հաղորդագրության մեջ: