Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Դիմելով դատարան` Ր.Հովհաննիսյանը վիճարկում էր ՀՀ ԿԸՀ անգործությունը և պահանջում ԿԸՀ-ին պարտավորեցնել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրանց վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրանց ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ և անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ թիվ 60-Ա որոշումը:
Քննելով ներկայացված հայցադիմումը այսօր ՀՀ վարչական դատարանը որոշել է.
«Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների և դրանց վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը ուսումնասիրելուն և այդ ծախսերը ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ ներառելուն, ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերը ՀՀ ընտրական օրենսգրքի 88-րդ և 26-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափերը ավելի քան 10 տոկոսով գերազանցելու դեպքում` ընտրություններն անվավեր ճանաչելուն կամ ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելուն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին պարտավորեցնելու, 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 60-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել ամբողջությամբ։
Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ վերանայման»։