|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումը բանակցային գործընթացում փոխեց այն, որ նրանք երկու տարի էր` չէին հանդիպում ու հանդիպեցին. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Բայց թե դա գործնականում ի՞նչ կփոխի, ըստ նրա, կոնկրետ հիմք չկա ասելու, որ ինչ-որ բան կփոխվի: «Դրա համար էլ մենք կարիք չունենք սահմանափակվելու բանակցային գործընթացով: Մենք ասել ենք, կրկնում ենք, որ պետք է զուգահեռաբար երկու ուղղությամբ աշխատենք` գետնի վրա իրավիճակը ամրագրել-փոխել եւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն ապահովել` հնարավոր տարբեր աստիճաններով, մակարդակներով»,- ասաց Կիրո Մանոյանը' հավելելով, թե միայն դա է, որ իրապես կարող է ստիպել Ադրբեջանին լրջանալ ու ավելի լրջորեն մոտենալ բանակցային գործընթացին:
Իսկ «գետնի վրա իրավիճակ ամրագրել-փոխել» ասելով` Կիրո Մանոյանը նկատի ունի ազատագրված տարածքներում ժողովրդագրական հարցեր լուծելը, զարգանալը եւ այլն: