կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-11 16:39
Հասարակություն

Ապրիլի 23-ին սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը

Ապրիլի 23-ին սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը հաղորդագրություն է տարածել: Ըստ այդմ, 2015թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ փողոցը՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից: