Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու՝ Մարուքյանի առաջարկն անգամ քննարկման ենթակա չէ:
Ստացվում է, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, ցավոտ զիջումների, միայն Ադրբեջանի առջև, հավանաբար այն պատճառով, որ զիջում են իրենց հետ որևէ կապ չունեցող արժեքներ։
Ընդ որում այդ զիջումը ուղղված չէր որևէ քաղաքական ուժի, այլ բացառապես միտված էր բանակի կայունությանը։
Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական կապիտուլյացիայի՝ անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը»,- գրել է Խաժակյանը: