|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վանաձորի քաղաքապետարանը դեռեւս աղի եւ ավազի պաշար չի կուտակել՝ ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնելու համար: Սակայն մարզկենտրոնում արդեն տեղացել է ձմռան առաջին ձյունը, եւ մայթերն ու փողոցները դարձել են դժվարանցանելի:
Դեկտեմբերի 9-ին, քաղաքապետարանի ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Սամվել Դարբինյանը նոր միայն հանձնարարել է արագացնել փողոցների մաքրման աշխատանքներով զբաղվող կազմակերպության մրցույթի անցկացումը: Նա նշել է, որ մոտենում են ամանորյա տոները, ու մինչեւ հունվարի 7-ը լինելու են ոչ աշխատանքային օրեր, եւ ինքը մտավախություն ունի, թե չեն հասցնի ձեռք բերել աղի ու ավազի բավարար քանակ: «Էդ մրցույթի անցկացումն արագացվի պիտի, որ հասցնենք, բայց ավազը սեւ չառնեք, սաղ քաղաքի տեսքն ընկնում է»,-նշել է նա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում