|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում կարծես չեն շտապում ռեկտորի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարել: Yerkir.am-ին համալսարանի մամուլի բաժնից տեղեկացրին, որ դեռևս մրցույթ չի հայտարարվել: Հայտնեցին նաև, որ, ԲՈՒՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն, ընտրությունը կազմակերպվում է հոգաբարձուների խորհրդի կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին բուհի ռեկտորի պաշտոնակատար էր ընտրվել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը: Միքայել Նարիմանյանը ազատվել էր բուհի ռեկտորի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:
Ուշագրավ է, որ 2012-ին` բուհի ռեկտորի ընտրությունների ժամանակ, Միքայել Նարիմանյանը միակ թեկնածուն էր, ով էլ փակ քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել էր: Այս անգամ նույնպես նախատեսվում է, որ այլ թեկնածուներ չեն լինելու, քանի որ հստակ է` Արմեն Մուրդայանն է ղեկավարելու բուհը: