կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 14:20
Քաղաքական

Շարմազանովը պայթեցրել է ինքն իրեն

Շարմազանովը պայթեցրել է ինքն իրեն

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձանքի է եկել: Դա պատահել է այն բանից հետո, երբ նա հասկացել է որ չի մարսելու երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների առաջ արած իր հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի վերջին հանդիպումից և համաձայնագիր կնքելուց հետո ռուսական զորքը պետք է պաշտպանի Հայաստանի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին սահմանները:

 

Պարզվել է, որ ՀՀ համարյա բոլոր լրատվամիջոցները, այդ թվում` նաև «Հրապարակն» է անդրադարձել պարոն Շարմազանովի այդ ելույթին՝ գրեթե ամբողջությամբ ներկայացրել այն ամենը, որ ասել է խոսնակը: Թվում է, հերքելու բան չկա, նա այդ մասին արտահայտվել է բավականին հստակ: Եվ, այնուամենայնիվ, պարոն Շարմազանովը որոշել է հերքել իր ասածները՝ հարմար նկատելով հարձակվել Yerkir.am-ի և իրեն «փետրահան» արած վերլուծաբանի վրա:

 

Թե ինչ է ստացվել Շարմազանովի հերքումից հետո կարող եք տեսնել այստեղ և այստեղ, իսկ մենք նշենք միայն, որ Շարմազանովի՝ լրագրողին ուղղված խոսքի մեջ մեզ՝ դարձյալ որպես լրագրողի, ամենաշատը հուզեց մեկ այլ խնդիր:

 

Շարմազանովը որ քիչ առաջ պայթել էր յուր աններելի սխալի և ոչ պրոֆեսիոնալիզմի վրա, գրել է. «Հուսով եմ, որ հեղինակի ոչ պրոֆեսիոնալիզմը պատճառ չի հանդիսանա, որպեսզի նա զրկվի հոնորարից»:

 

Ի՞նչ ասեմ, պարոն Շարմազանով, ես էլ հուսով եմ, որ այս կոպիտ սխալի համար Ձեզ չեն ազատի ԱԺ փոխնախագահի և ՀՀԿ խոսնակի պաշտոններից, և Դուք Նոր տարվա շեմին չեք զրկվի օրերս բարձրացված ձեր ճոխ աշխատավարձից: Իսկ եթե իմ այս աղոթքի արդյունքում, այնուամենայնիվ, բախտներդ բերի ու նման բան չպատահի, հետայսու, բարի եղեք, զգույշ խոսեք ՀՀԿ ԳՄ նիստերից հետո և հատկապես այն նիստերից հետո, որոնք գումարվում են գագաթաժողովների և մեծավորների Հայաստան գալու նախօրյակին»:

 

Էդիկ Անդրեասյան