կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 16:36
Տարածաշրջան

Տիգրանկերտում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն

Տիգրանկերտում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն

Տիգրանկերտի ոստիկանությունը մամուլի ասուլիսով է հանդես եկել «Իսլամական պետության» դեմ գործողությունների մասին, որոնց ընթացքում սպանցել էին երկու ոստիկաններ և ԻՊ-ի անդամ լինելու մեջ կասակծվող 7 անձիք:

Ըստ Hurriyet-ի՝ ոստիկանությունը հայտնել է, որ գործողություններն իրականացվել են ահաբեկչության մասին տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո: Գործողություններից մեկի, որի ընթացքում զոհվել են նաև ոստիկաններ, նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Ոստիկանության ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ հակաահավեկչական գործողության ընթացքում ահաբեկչական կազմակերպության անդմաները փորձել են մուտք գործել իրենց թաքնված տունը, սակայն նրանցից մեկը տան մոտ պայթեցրել է ինքն իրեն: Պայթյունի հետևանքով էլ մահացել է երկու և վիրավորվել  5 ոստիկան և ոչնչացվել ԻՊ-ի անդամ լինելու մեջ կասկածվեղ 7 անձիք:

Ոստիկանությունը հայտնել է, որ նրանց տանը հայտնաբերվել են ռումբի պատրտության համար հարկավոր նյութեր:

Հիշեցնենք, որ Տիգրանեկրտում տեղի ունեցած այս միջադեպից հետո այսօր Թուրքիայի տարբեր շրջաններում հակաիսլամական պետության գործողություններ են իրականացվել: Նրանցից մեկի ժամանակ ձերբակալվել էր 30 մարդ: