կարևոր
3436 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-23 14:57
Քաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գագաթնաժողովից հետո կայցելի Երեւան և կհանձնի ստորագրված փաստաթղթերը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գագաթնաժողովից հետո կայցելի Երեւան և կհանձնի ստորագրված փաստաթղթերը

Բելառուսի ԱԳՆ-ն խոսել է ՀԱՊԿ գագաթնաժողովում առանց Հայաստանի վարչապետի ներկայության որոշումներ կայացնելու մեխանիզմի մասին։ Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի խոսքով, գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան և կփոխանցի ընդունված որոշումները, հայտնում է РИА Новости-ին։

Ալեյնիկը նշեց, որ ՀԱՊԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և ընդգծեց, որ այս գագաթնաժողովում ընդունված որոշումները լեգիտիմ են լինելու։

«Հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Մենք, ի թիվս այլ հարցերի, քննարկել ենք այս հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները։ Բոլոր որոշումները, որոնք կկայացվեն այսօր, բացարձակապես օրինական են։ Կազմակերպության կանոններին և ընթացակարգին համապատասխան որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երեւան։ Եվ, բնականաբար, բոլոր որոշումները, որոնք վերջնական տեսքի են բերվել այստեղ՝ հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում, կփոխանցենք մեր հայ գործընկերներին։ Մենք ակնկալում ենք, որ նրանք կմիանան այդ որոշումներին»,- ասաց Ալեյնիկը: