կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 13:25
Աշխարհ

Ինչ է` Պուշկինը, Սուվորովը ռո՞ւս են. Վլադիմիր Սոլովյով

Ինչ է` Պուշկինը, Սուվորովը ռո՞ւս են. Վլադիմիր Սոլովյով

Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Утрo-ի հետ զրույցում անդրադարձել է ազգամիջյան հակամարտություններին, իր հնարավոր քաղաքական կարիերային և այլ հարցերի:

 

Խոսելով ազգայնականության մասին՝ նա ասել է. «Ռուսներն առաջացել են մի շարք ազգերի միախառնումից, այդ թվում՝ ոչ սլավոնական: Արդյունքում ձևավորվել է մի ազգ, որը կոչվում է «ռուս»: Համոզվելու համար բավական է հիշել ռուսաստանցի անվանի գործիչների կենսագրությունը, ինչպիսիք են Ալեքսանդր Սուվորովը, Ֆյոդոր Դոստոևսկին: Ինչ է` Պուշկինը, Լերմոնտովը ռո՞ւս են: Իսկ Բարկլայ դե Տոլին, Բագրատիոնը, Իվան Ահեղը... Այդպես կարելի է անվերջ շարունակել»:

 

Հարցին՝ չէ՞ր ցանկանա քաղաքականություն մուտք գործել, Սոլովյովը պատասխանել է. «Ինչի՞ս է պետք`  պատգանավոր դառնալ, հետո խնդրել ԶԼՄ-ներին, որ ինձ ելույթի հնարավորություն ընձեռեն: Ես առանց ջանք գործադրելու խոսում եմ օրական 12 ժամ: Այն, որ ես խոսում եմ մարդկանց հետ հենց քաղաքականություն է»: