|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
«Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ապրիլի 28-ի հաղորդման ժամանակ վերջինս ուկրաինացի քաղաքագետից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հաղորդավարը դա արել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Խորհրդային միությանը հոլոքոստի մեջ մեղադրելու վերաբերյալ բանավեճի ընթացքում:
«Դա շատ կոպիտ է, որ դուք չեք ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և բացատրել եք ինչու, քանի որ չեք ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընդհանրապես դա ի՞նչ է, այս առումով Ավակովն իրեն ավելի լավ է պահում: Նա հիշում է իր հայկական արմատների մասին: Իսկ ձեր պետությունն ընդհանրապես չունի՞ սկզբունքներ: Ինչպե՞ս կարելի է Հայոց ցեղասպանությունը մոռանալ, ինչպե՞ս դա կարելի է անել»,- նշել է Վլադիմիր Սոլովյովը:
Հաղորդման այդ հատվածին կարող եք հետևել 2:25 րոպեից: