կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 11:35
Իրավական

Պուտինը պարտվեց, Ռուսաստանը՝ ոչ

Պուտինը պարտվեց, Ռուսաստանը՝ ոչ

Այն բանից հետո, երբ երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ չի պատրաստվում ցրել ցույցերը և ապագայում անպայման կստորագրվի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, պարզ դարձավ, որ Ուկրաինան երբեք չի միանա Մաքսային միությանը. կարծիք է հայտնել ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը:

 

«Պուտինը պարտվեց, Ռուսաստանը՝ ոչ: Մենք գոնե ստիպված չենք լինի Ուկրաինային ցածր գներով գազ, նավթ վաճառել: Ռուսաստանի տնտեսությանը չի խանգարի տարեկան 10 մլրդ դոլարը:

 

Պուտինը պարտվեց սխալ հաշվարկների արդյունքում: Նա թերագնահատեց ուկրաինացիներին: Երբ Մայդանում հավաքվել էր մոտ 100 000 մարդ, նա, չեկիստական սովորության  համաձայն, կարծեց, որ դա պետդեպարտամենտի փողերի արդյունքն է: Նա չհասկացավ մի պարզ բան, որ ուկրաինացիների մեծամասնությունը, ինչի մասին վկայում են անգամ  բոլոր տեսակի հարցումները, կողմ է եվրաինտեգրմանը: Եվ նրանք անպայման կպայքարեն իրենց ընտրության համար»,- ասել է նա: