|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամ է ամեն ինչ անել երկիրը պաշտպանելու համար. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսպես է Պեսկովը մեկնաբանել բրիտանական Defender կործանիչի հետ կապված միջադեպը, որը մտել էր Ռուսաստանի տարածքային ջրեր: Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիայի այդ գործողությունները դիտավորյալ սադրանք են:
Հարցին, թե Պուտինը կարո՞ղ է հրաման տալ կրակել թիրախին նման իրավիճակի կրկնության դեպքում, նա պատասխանել է, որ չարժե «նույնիսկ խոսել այդպիսի սցենարների մասին»: «Բայց դուք միշտ պետք է իմանաք, ինձ թվում է բոլորիս համար՝ որպես ռուսների, մեր նախագահը միշտ պատրաստ է անել ամեն ինչ մեր երկիրը պաշտպանելու համար, եթե անհրաժեշտություն առաջանա»,- ասել է Պեսկովը: