|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ Բաղրամյան 26-ի առջեւ մեկնարկեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կազմակերպած բողոքի ակցիան` ընդդեմ ՄՄ-ին անդամակցելու` նախագահի որոշման: Yerkir.am-ի թղթակիցը նախագահի նստավայրի մոտից հայտնում է, որ ակցիայի մասնակիցները կրում են «Վիլնյուս կամ հրաժարական», «Ոչ, պարտադրող ՄՄ-ին» գրությամբ պաստառներ:
Պարույր Հայրիկյանը նշել է, որ նախագահի նստավայրի մոտ է եկել ոչ թե որպես ԱԻՄ առաջնորդ, այլ եկել է ներկայացնելու ՀՀ բնակչության այն 70 տոկոսին, ովքեր, ըստ իրեն, դեմ են Մաքսային միությանը: Նրա կարծիքով` ՀՀ-ի միակ ընտրությունը ԵՄ-ին անդամակցելն է, որի կազմում կան 27 ժողովրդավար պետություններ, իսկ ՄՄ-ի կազմում երեք անորոշ դիկտատորական պետություններ են:
Հայրիկյանը հայտարարեց, որ ակցիան կտեւի մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, քանի որ, ըստ նրա, «ցույցը ցուցադրելու համար է»:
Նշենք, որ Հայրիկյանը երեք օր նման ակցիաներ է անելու նախագահի նստավայրի մոտ` ամեն օր մինչեւ ժամը 17:00-ն: