կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-23 13:50
Առանց Կատեգորիա

Ես մի երգեհոն եմ, որին չկպան արվեստի մատները. Գայանե Բաբայան

Ես մի երգեհոն եմ, որին չկպան արվեստի մատները. Գայանե Բաբայան

«Իմբանաստեղծությունները նախամարդու պարզ լեզու ունեն։ Եւ զգաց մունքների մերկություն՝ այնպես, ինչպես երբ մի մարդու հետ մենակ եմ լինում, անմիջապես երակներիս արյունը եւ արյունակաթ սիրտս դնում եմ նրա առաջ։ Չէ՞ որ այդ մարդը աշխարհի չգիտեմ քանի միլիարդ մարդուց զատվել եւ ինձ հետ Մենակ է»։

Իր խոսքն է։ Իրեն ներկայացնողը միշտ ինքն է եղել։

Ու հիմա էլ, երբ կյանքն անցել ու նորից է սկսվել՝ արդեն որպես Հուշ, նա դարձյալ փնտրում է իր հետ մնա ցած մենակին. հարազատին, մտերիմին, ծանոթին՝ սիրողին ու չսիրողին, իրեն, իր կյանքն ու իր բանաստեղծությունը, իր մա հը...

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

 (հատվածներ  «Հրապարակ»  օրաթերթում տպագրված Գայանե Բաբայանի վերջին հոդվածից)

...գնալով ավելի ես համոզվում, որ մեր ժողովրդին մի անգամ էլ է հարկավոր քրիստոնյա դարձնել՝ հրով ու սրով, ինչպես անցյալում, կամ  ազատ-արդար ընտրությամբ, որպեսզի նրանք կամ ճշմարիտ քրիստոնյա դառնան, կամ որոնեն-գտնեն իրենց կրոնը:

 

...օր-օրի աղքատացողների հույսը վա՜յ թե մնում են աստվածաշնչյան «երանիները»: «Երա նի՛ ձե զի՝ աղքատներուդ, վասնզի ձերն է Աստուծոյ թագավորութիւնը», «Երանի՛ ձեզի, որ հիմա անոթի եք, վասնզի պիտի կշտանաք: Երանի՛ ձեզի, որ հիմա կուլաք, վասնզի պիտի Խնդաք»:

 

Ի՛նչ ազնիվ հասարակություն է եղել Հիսուսի ժամանակ՝ մեր հասարակության հետ համեմա տած, հիանալի ուղղա կի, որովհետեւ երբ նա ասաց՝ «ով արդար է, թող նագցի առաջին քարը», մարդիկ քարը ձեռքին քարացան, իրենց մեջ էլ գտնելով մեղավորին: Թվում է, եւ երեւի այդպես էլ կա, որ եթե այսօրվա Հայաստանի հասարակության մեջ նա ասեր այդ բա նը, յուրաքանչյուրը կձգտեր առաջին քարը ինքը գցել, որ ամենա անմեղը երեւա:

 

«Մի դատէ՜ք ու պիտի չդատուիք»,- ասում է Հիսուս Քրիստոսը: Մեր ժամանակներում իմ ծանոթներից ոմանք ինձ շատ են այդ «խորհուր դը»  տալիս: Այնպես, ինչպես իրենք են մտածում կամ իրենց ձեռք է տալիս, որ այդպես մտա ծեն, ես ասում եմ, որ՝ ոչ, եկեք դատենք ու դատվենք՝ յուրաքանչյուրս մեր մեղքի չափը գրկած, որովհետեւ մեր օրերի Հայաստանում գուցե փրկության ափ տանում է հենց այդ չափը եւ աշխուժորեն դատելն ու դատվելը:

 

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

 

* * *

 

Այնտեղ, ուր ապրում է Գայանե Բաբայանը,

Ամեն ինչ սատանայակերպ  թափթփված է լինում,

Մոխրամանի ծխուկների նման անփույթ.

Եւ այդ լաբիրինթոսը,

Ուր չկա սերը,

Կլանում է օրը, ամիսը, տարին...

Եւ խճճուկն այդ դա ժան է,

Որովհետեւ կինը կգնա,

Կմնա լոկ սատանան,

Բայց չէ՞ որ սատանան շատ լավն է,

Երբ կին է, գեղեցիկ ու կրակ...

 

* * *

Եւ որովհետեւ անհնար էր անվերջ նվնվալ

Կնոջ բաժին ընկած ստրկությունից...

Կարեւորը ոտքերն էր՝ ուներ,

Կարեւորը ճանկերն էր՝ ուներ,

Եւ կարեւորը կինն էր՝

Դեռ կար,

Նա ճանկռելով ու սողեսող գնաց

Դրախտի այգիների չափարը քանդելու.

Եւ խնձորը արդեն շուրթերին էր հասցրել,

Բայց հրաժարվում էր առաջ գնալ,

Որովհետեւ շուրթերից այն կողմ էլ ի՛նչ կա...

Բայց կծեց, եւ այնպես ափսոս էր,

Եւ այնպես սիրուն էր, երբ հեռու էր,

Եւ այնպես սիրուն էր, երբ շուրթերին էր,

Բայց իմաստնացավ օձի պես, ասում էր.

Ոտքեր՝ ինքը ունի,

Ճանկեր՝ ինքը ունի,

Ու կարեւորը կինն է՝

Դեռ կա:

 

* * *

 

Շուն, ես էլ եմ քեզ պես շուն,

Մեր աչքերը լրիվ նույնն են,

Մի այն թե դեռ այնքան փող չունեմ,

Որ քեզ պես բնական մորթ ունենամ

(դրա համար թաքուն եմ հաչում),

Իսկ բան է՝ թե ճարեցի,

Արդեն միասին ման կգանք,

Այն ժամ մենք երկու շներով

Ի՛նչ աղմուկ կգցենք գիշերով...

 

* * *

Քավության պես տվեց սերն ինձ կյանքը նենգ,

Բարիշե ցի՛ աստծո հետ տմարդի,

Դե ոչ այնքան, որ հենց տեսնեմ, պաչպչեմ,

Այլ՝ մի թեթեւ ձեռքով կանեմ էն մայթից,

Կասեմ ո՞նց ես, դեռ սեր չու նե՞ս, ես լավ եմ...

 

* * *

 

Մի վախե ցիր, իմ աղջիկ,

Մութն ինչ է որ, մեր մոմը վերջացել է,

Մի վախեցիր, իմ աղջիկ,

Կայծակը սարին է խփել...

Մի վա խեցիր, իմ աղջիկ,

Վաղը լույսի հետ մենք հարուստ ենք լինելու,

Հազար խաղ ու երգ կլինի,

Արեւի հետ մենք դուրս կնետենք մեզ,

Մայրդ գնալու է սեր գտնելու՝

Մի՜ վախեցիր, իմ աղջիկ...

 

* * *

Ո՜չ, ո՜չ,-ասում էր նա,-ոչ,

Եւ ինչ է փոխվե լու, եւ ով ենք մենք,

Եւ այս աշխարհում  ո՞րն է մեր տե ղը...

Ո՜չ, ո՜չ,-ասում էր նա,-ոչ,

Եւ սիրտն է անտարբեր,

Եւ կյանքն այս՝ զրո,

Եւ ոչ մի քամի՝ պահի մեջ այս տարտամ:

Ո՜չ ո՜չ,-ասում էր նա,-

Ոչ, ոչ...

 

* * *

 

Մի բառ փոխեք իմ տողի մեջ,

Ձեր ձեռքերով մի բառ գրեք,

Հետո, երբ մենակ կմնամ,

Երբ խելագարվեմ իմ երգերի ու գիշերվա հետ,

Երբ սիրտս  ցամա քի սպասման տրոփից,

Ու դուք լուռ հրամանով արգելեք ինձ

Որեւէ քանդող բան անել

Ցեղի, արյան ու դաշինքի դեմ,

Ու ես հմայվածի պես ենթարկվեմ ձեզ,

Կհանեմ այդ բառը, կդնեմ իմ աչքերի առջեւ

Ու կհամբուրեմ նախ բառը՝

Ամբողջ ձեռքը,

Հետո մատները հատ-հատ՝ ամեն տառն առանձին...

 

* * *

Օ՛ ամանորի սեղան, այստեղից այնտեղից հավաքած,

Կեղծված գինի եւ օղի խառնիխուռն,

Ա՛հ  կերե՜ք, իմ հյուրեր, ահա խնձորները՝

Մանր-մունր ու ճլորած, գետնից հավաքած խնձորներ

(հասկա նո՞ւմ եք, ամռանը ես ձիգ ու ժպտուն էի

եւ մի այգի թռա՝ խնձորի առատ այգի,

եւ քանի որ սարսափելի է, որ  ե՜ւ գողանում ես,

ե՜ւ  լավն ես գողանում՝  հավաքեցի գետնից),

Իսկ այն դատարկ ու մեծ ափսեում իմ սիրտն է՝

Բոլոր հնարավոր ձեւերով՝ սառը, տաք ու աղ դրած,

Ահ, կերեք, իմ հյուրեր, միայն առանց քաշքշուկի,

Չէ՞ որ ամեն ինչ տեսնում ու զգում եմ, անգամ ցավը.

Այնտեղ, սենյակի իմ անկյունից, վառարանի խողովակը գրկած...

 

* * *

Թե մի քիչ սիրեիք ինձ,

Ես կհանեի իմ քար սիրտը,

Մանր-մանր կջարդեի,

Զօր ու գիշեր արցունքներով կջրեի,

Ու գուցե ծաղիկ էլ աճեր այնտեղ։

Թե մի քիչ սիրեիք ինձ,

Ես անկասկած վեր կելնեի

Ու վերեւից, ու հրավառ՝

Համբույրի հետ իմ կիզանուտ

Ծաղիկը ձեզ կնետեի։

 

* * *

 

Նոր օրվա սրտակեղեք վերջում,

Երբ հոգնել էին հոգիները բոլոր,

Եւ մեռել էին աչքերը հույսի,

Գնում էր հանդիպելու իր մեռած ընկերոջը...

Գնում էր խմելու նրա հետ,

Տանելով երկու շիշ էժանագին գինի,

Բայց գի նի՞ էր այդ, թե՞ սուրբ ջուր,

Շուրթինը աղո՞թք էր,  թե՞ հայհոյանք՝

Ոչինչ պարզ չէր նրան,

Եւ նա, ով այդ գիտեր,

Արդեն հոշոտվել էր բոսորագույն բովում...

 

* * *

Ինչ ասեմ, ինչ ասեմ,

Այստեղ ձանձրույթից հյուսվում է իմ օրը,

Քաշքշվում եմ տարածության

Եւ բութ բորենիների արանքում,

Եւ ոչնչի ուշք չեմ դարձ նում,

Ոչինչ է արժա նի,

Միայն՝ սե րը,

Որին նոր միայն սկսում եմ պեղել,

Բայց չեմ հասել նյութին,

Որովհետեւ  աչքիս առաջ են կախաղանները,

Դահճի քոթուկը եւ ճիզվիտների հրդեհը,

Հոգիս իզուր էլ էգի մեջ մտավ,

Մարմինս իզուր էլ ծաղկեց,

Ես մի երգեհոն եմ, որին չկպան արվեստի մատները,

Թե ծառ էլ լինեի՝ փայտահատը կպտտվեր շուրջս