|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեխաները զրկված են մշակութային կրթությունից, այն մեզ մոտ չի կարևորվում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Ըստ նրա` ամեն ինչ թողնվում է ծնողների կամքին, որը մեծ մասամբ չի համընկնում երեխայի` ազատ ընտրության իրավունքի իրացման հետ: Այն հարցում, որ ծնողներն ազատ են` երեխային կտանե՞ն թատրոն կամ ցուցահանդես, թե՞ ոչ, մեծ մասամբ տուժում են երեխաները:
«Եթե հայրը 5 տոմսի փոխարեն գերադասում է մեկ շիշ օղի գնել, դա չստացվեց երեխայի ազատ իրավունքն ապահովել: Երբ մենք մեր երեխային կերակուր ենք տալիս, չենք թողնում նրա ազատ ընտրությանը` նրա առողջական վիճակի մասին հոգալով, իսկ այդ դեպքում նրա հոգևոր սնունդի մասին ո՞վ պետք է հոգա»,- ասում է Բաբայանը: