կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-24 15:58
Տարածաշրջան

Մեր մատները նման են. թուրք տղամարդը պնդում է՝ Ադելի հայրն է

Մեր մատները նման են. թուրք տղամարդը պնդում է՝ Ադելի հայրն է

Թուրքիայի Բոդրում քաղաքում բնակվող` սազի վարպետ Մեհմեդ Ասարը Milliyet-ին տված հարցարույցում պնդել է, որ ինքը բրիտանացի հայտնի երգչուհի Ադելի կենսաբանական հայրն է:

Նա պատմել է, թե երգչուհու մայրը՝ Փեննի Էդքինսը, 1987 թվականին հանգստի նպատակով եկել է Բոդրումի Գյումբեթ շրջան և հանդիպել իր հետ այն ժամանակ, երբ դեռ տաքսու վարորդ էր:

«Փենի Էդքինսին և նրա ընկերներին երկու շաբաթ ամբողջ Բոդրումով պտտեցրի: Նա ներկայացավ որպես բուժքույր: Այդ ընթացքում հավանեցինք միմյանց, սիրեցինք: Երկու շաբաթ միասին ենք եղել: Նա երկարաձգեց իր արձակուրդն ու Բրիտանիա վերադարձավ, որից երկու ամիս անց երկու անգամ եկավ Բոդրում՝ մնալով մեկ ամիս: Վերջին անգամ գնալիս ինձ էլ ցանկացավ տանել հետը, սակայն ես ասացի, որ ուզում եմ ապրել Բոդրումում, և առաջարկեցի՝ ցանկության դեպքում այստեղ մնալ: Նա գնաց Բրիտանիա, դրանից հետո մի քանի անգամ հեռախոսով շփվեցինք: Այդ ժամանակ միջազգային հեռախոսազանգերը շատ դժվար էին և թանկ, դրանից հետո մեր կապը կտրվեց: Ադելի մոր հետ մեր սիրավեպն ու նրա ծննդյան ամսաթիվը խիստ համապատասխանում են», - պատմել է Մեհմեդ Ասարը:

Նա նշել է, որ մեծ զարմանք է ապրել այն ժամանակ, երբ նախորդ տարի, Grammy մրցանակակիր դարձած Ադելին տեսնելով, հետաքրքրվել և արդյունքում պարզել է, որ նրա մայրն այն կինն է, ում հետ սիրավեպ է ունեցել:

«Չնայած անցած տարիներին՝ նա չէր փոխվել: Զննելով Ադելին՝ տեսա, որ նրա կզակը, աչքերը, դեմքի կառուցվածը, մազերը, նաև` ձեռքի մատներն իրար հարևանությամբ էին: Իմ մատներն էլ են այդպես: Բացի այդ` երգելիս նրա շեշտադրումները նման են իմ արած շեշտադրումներին, որը կարող է գենետիկական լինել»,- նշել է թուրք տղամարդը:

Նա հարկ է համարել շեշտել, որ Ադելի մորը ճանաչելուց ի վեր երբեք չի ամուսնացել: «Տարիներս անցան՝ նրա մասին մտածելով: Մի քանի անգամ հեռախոսազանգով շփվեցինք: Հիմա պարտավորվեցի այս մասին բարձրաձայնել, քանի որ ցանկանում եմ, որ Ադելը ճշմարտությունն իմանա: Ադելին և մորը հրավիրում եմ Բոդրում: Թող գան, այստեղ հանգստանան, ծանոթանանք: Զգում եմ, որ Ադելի հայրն եմ: Եթե Ադելը ցանկանա, ԴՆԹ թեստ էլ կանենք: Ես բացահայտ ասում եմ, որ այս հարցով ես ոչ մի ակնկալիք չունեմ: Ես Բոդրումից եմ, և ֆինանսական վիճակս լավ է: Ընդամենը ուզում եմ, որ աղջիկս ճշմարտությունն իմանա»,- հայտարարել է Ասարը:

Ադելի՝ թուրք լինելու վերաբերյալ պնդումների մասին ավելի վաղ հրատարակված մեր հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Bodrumlu saz ustası Mehmet Asar'dan flaş iddia: Adele'in babası benim

Image result for Bodrumlu saz ustası Mehmet Asar'dan flaş iddia: Adele'in babası benim