|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մինչ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի` Կ.Պոլսի Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու գաղափարը աղմուկ էր բարձրացնում, մյուս կողմից` առանց աղմուկի, մեկ այլ փոփոխության որոշում կայացվեց:
Ըստ agos.com-ի` Սբ Սոֆիայի տաճարին կից գտնվող «Իմրահոր» հուշարձանը կվերականգնվի և կգործի «Իմրահոր Իլյաս Բեյի մզկիթ» (պարոն Իլյաս) անունով:
Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ, ինչպես հիմա է կոչվում` «Իմրահոր» հուշարձանը մինչ օրս Բյուզանդական կայսրության ամենամեծ վանքերից է համարվում:
Հիմնադրամների գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմը հայտնել է, որ 2014-ից կսկսվեն վերակառուցման աշխատանքները, որից հետո հուշարձանը կվերածվի մզկիթի:
Այսպիսով հանրապետության պատմության մեջ Իզնիկի և Տրապիզոնի Սբ Սոֆիաներից հետո մեկ այլ քիստոնեական տաճար մզկիթի կվերածվի: