|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է. yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Քանկոր» սիրտանոթային բժշկական կենտրոնի սրտաբան Շահեն Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ Պետրոսյանին հետազոտել են, իսկ արդյունքները ցույց են տվել, որ նրա վիճակը կայուն է:
«Քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկի հետ էինք խոսում, եւ վաղը կորոշվի` կմնա՞ Պետրոսյանը մեզ մոտ, թե՞ կտեղափոխվի: Վարդան Պետրոսյանը դեղորայքային բուժում է ստանում»,- ասաց Խաչատրյանը: