Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Հայրապետյանի հավատարմագրված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը քիչ առաջ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ, որը այս պահին պատրաստվում է բողոքարկել բասմանյան դատարանի որոշումը, վերադաս դատարան խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, բացի այդ պաշտպանը հայտնել է որ Լևոն Գուրգենիի առողջական վիճակը լավ չէ, նա տառապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք և գտնվում է հոգեպես ընկճված վիճակում. Լևոն Հայրապետյանը վերջերս տարել է կաթված, և եթե չլինի բժիշկների հսկողության տակ, դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին...»: