|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը գտնվում են Տեղ համայնքում, առողջական վիճակը լավ է։ Այս մասին գրել է Տեղի համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տղաների լուսանկարը։
Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքում։ Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Երեկոյան ժամը 22։00–ի սահմաններում ԱԱԾ–ն հայտնեց, որ Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: