|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսուքյան էջում գրում է.
«Ոստիկանության գործողությունները ՀՅԴ երիտասարդների և ուսանողների նկատմամբ դատապարտելի են:
Իրենց ժողովրդի իշխանություն հռչակած մարդիկ ոստիկանական պատնեշներով և բիրտ ուժով են պատասխանում ոլորտային խնդիրները քննարկելու մեր երիտասարդ քաղաքացիների ցանկությանը:
Բերման ենթարկվածները անհապաղ ազատ պիտի արձակվեն:
Պարոնայք ուժայիններ, հիշեք, որ վաղը-մյուս օրը "հրաման էինք կատարում" բացատրությունը մարդկային առումով ոչ մեկին չի համոզելու: Երեսատեղ թողեք երկրում պարզ ճակատով մարդկանց նայելու համար:
Մանավանդ, շատ լավ տեղյակ ենք, թե ինքներդ որքան արդեն զզված այս իշխանություններից:
Հարգանքս այսօրվա ակցիայի մասնակիցներին»: