Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային արդեն մայիսի 9-ին։ Այս կարծիքն ունեն ամերիկացի և արևմտյան պաշտոնյաները. հայտնում է CNN-ը։
Ըստ նրանց՝ դա հնարավորություն կտա լիովին մոբիլիզացնելու ռուսական պահեստային ուժերը Արևելյան և Հարավային Ուկրաինան գրավելու փորձի ժամանակ:
Արևմտյան պաշտոնյաները վաղուց հավատում էին, որ Պուտինն օգտագործելու է օրվա խորհրդանշական իմաստը և քարոզչական արժեքը, որ հայտարարի Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների, ռազմական գործողությունների սրման մասին։
Պաշտոնյաները սկսել են քննարկել մեկ սցենար, այն է՝ Պուտինը պաշտոնապես պատերազմ է հայտարարելու Ուկրաինային մայիսի 9-ին։ Իսկ ռուսաստանցի պաշտոնյաները ներկայումս պնդում են, որ հակամարտությունը պարզապես «հատուկ ռազմական գործողություն է»՝ «դենացիֆիկացման» նպատակով։
Մայիսի 9-ի մյուս տարբերակները ներառում են Լուգանսկի և Դոնեցկի օկուպացված տարածքների բռնակցումը, Օդեսայի վրա հարձակման ուժեղացումը կամ Մարիուպոլի նկատմամբ ամբողջական վերահսկողության հռչակումը:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ կան «հարգելի պատճառներ՝ ենթադրելու, որ ռուսներն ամեն ինչ կանեն մայիսի 9-ը քարոզչական նպատակներով օգտագործելու համար»։
«Մենք տեսել ենք, որ ռուսներն իսկապես կրկնապատկում են իրենց քարոզչական ջանքերը, հավանաբար, գրեթե անկասկած, Ուկրաինայի մարտադաշտում իրենց մարտավարական և ռազմավարական ձախողումներից ուշադրությունը շեղելու համար»,- ասել է Փրայսը ճեպազրույցում: