Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում հերքել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի օմբուդսմենի կայքէջում տեղադրված ապատեղեկատվությունը. հայտնում է ՄԻՊ գրասենյակը:
Եվրոպայի օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ի պատասխան կայքի հոդվածին, Եվրոպական օմբուդսմենի ինտիտուտը հայտնում է, որ այն տեղեկատվությունը, թե պարոն Յուրի Հայրապետյանը հեռացվել է կոնֆերանսից, իրականությանը չի համապատասխանում: Յուրի Հայրապետյանը չի հեռացվել կոնֆերանսից: Ճշմարտությունն այն է, որ գլխավոր քարտուղարը Գլխավոր ասամբլեայի պաշտոնական հանդիպման ժամանակ արգելել է Ադրբեջանի ներկայացուցչին քաղաքական հայտարարություններ անել: Պարոն Յուրի Հայրապետյանը` Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը, տարիներ ի վեր հանդիսանում է Եվրոպայի օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «անհատական» անդամ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի 25-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի ելույթից հետո խոսք է խնդրել Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչը (օմբուդսմենը բացակայում էր)` բողոք հայտնելով համաժողովին ԼՂՀ օմբուդսմենի մասնակցության կապակցությամբ: Միջադեպից հետո Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրվեց բացահայտ ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Ադրբեջանի ներկայացուցչի ելույթից հետո Յուրի Հայրապետյանին հեռացրել են համաժողովից: Ընդ որում` այս ապատեղեկատվությունը Ադրբեջանի օմբուդսմենի կայքէջում տեղադրվել էր միայն ադրբեջաներեն լեզվով: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենների համագործակցության և հետևողականության արդյունքում` երեկ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը պաշտոնապես հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը: