|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների` սահմանային գծում փոխհրաձգության մասին լուրը:
«Դա բացարձակ սուտ է: Հրադադարի ռեժիմը չի խախտվել: Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինծառայողի մահվանը, չի բացառվում, որ նա կարող էր զոհվել բանակային զորամիավորման ներսում ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով»,- Интерфакс-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե փոխհրաձգության հետեւանքով ադրբեջանցի զինվոր է զոհվել, հայերն էլ, կորուստներ տալով, նահանջել են: