Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թեև Շանթի «հեղափոխությունը» չհաջողվեց (շան տղի հեղափոխությունն էդքան էլ հասարակ բան չէ), դրա փոխարեն Շանթը կարողացավ իրենով անել ամբողջ հայկական մեդիադաշտը, և եթե հայ լրագրողական աշխարհը երախտագիտության չնչին իսկ զգացում ունի, Շանթին պիտի պարգևատրի առնվազն «Մամուլի բարեկամ» տիտղոսով, որովհետև նա հայտնվեց ճիշտ ժամանակին, երբ, էդ է հա, սպառվելու էր հայ լրագրողի գրիչն ու երևակայությունը. բան չկար գրելու: Շանթը երկնային օգնություն էր, չնայած այն բանին, որ հիմա էլ հրապարակը լցվել է տարատեսակ ու տարակերպ շանթասերներով ու շանթարգելներով, շանթարձակներով ու շանթառաքներով:
Նրանցից մեկը, օրինակ, հիշել է, որ Շանթը հինգ թե վեց տարի առաջ ինչ-որ դատական գործով անմեղսունակ է ճանաչվել, մեկը ժամանակ առաջ ուժեղ վիրավորվել է Շանթի բնական լեքսիկոնից, մեկը գնացել պեղել է Շանթի հորը, որից պարզել է, որ նրա «պապը նստել ա, հերը նստել ա, քուրը նստել ա», հետևաբար՝ ինչու չպիտի նստի Շանթը: Իսկապես՝ ինչո'ւ: Շանթն էլ կնստի, և նրա «տեսակը», որի հիմնական որակներից մեկը «նստելու» անպայմանությունն ու անխուսափելությունն է, միանգամայն փրկված կլինի: Դա շատ կարևոր է, որովհետև կա նաև լրագրողի մի տեսակ, որ չափազանց մտահոգ է հենց Շանթի տեսակի պահպանմամբ: (Չնայած տողերս գրողը մտավախություն ունի, որ վերջինիս տեսակը խիստ էնդեմիկ է, նույնիսկ հարևան՝ ավելի նպաստավոր էթնիկ միջավայր ապահովող երկրում չի գոյատևում: Իսկ մեզ մոտ գոյատևում ու բարգավաճում է շնորհիվ մեր այն առանձնահատկության, որով մենք բացառիկ զիջողամտությամբ ու սիրով ենք վերաբերվում բոլոր տեսակի գժերին ու խենթերին, նույնիսկ նրանց պատվում, դարձնում ենք քաղաքապետ ու պատգամավոր, նախագահի թեկնածու և կուսակցության պարագլուխ, բնականաբար՝ նաև հեղափոխական):
... Այսօր՝ 2013 թվականի նոյեմբերի 6-ի այգաբացից՝ առավոտ կանուխ, հայ լրագրողական դաշտն ընկած Շանթ էր ման գալիս: Նա ոչ մի տեղ՝ ՀՀ ոչ մի ծակուծուկում, չէր երևում, բայց ահա բարի լույսի հետ վերջապես եկավ բարի լուրը՝ Շանթի գտնվելու վայրը հայտնի է. նա ձերբակալված է: Հասարակության մի զգալի հատված, անշուշտ, այդ փաստից վրդովվեց, մի հատված պատրաստ էր հետին թվով կամավորագրվել Շանթի «հեղափոխությանը», ավելի մտավորական հատվածն արդեն փիլիսոփայական խոհագրություններ է հեղինակում հեղափոխական թեմատիկայով, իսկ ավելի զգայունակներն անցել են հուշագրության: Այնուամենայնիվ, կա մի հատված էլ, որ տագնապով մտածում-պատկերացնում է՝ բա որ «հեղափոխությունը» հաղթեր:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։