Գազի գնի վերաբերյալ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանագիր չկա. Գալուստ Սահակյան
Մինչ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը փորձում է վարչապետ Տիգրան Սարգսյանից ձեռք բերել գազի գնի բարձրացման մասին պայմանագիրը, ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հստակ հայտարարեց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ որեւէ նման պայմանագիր չկա: «Գազպրոմի» եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ կա պայմանագիր կա»,- ասաց նա: