կարևոր
1513 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-02 14:26
Հասարակություն

Կալանավորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը. իրավապահ մարմինների ռեյդին խոչընդոտելու հետևանքը․168․am

Կալանավորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը. իրավապահ մարմինների ռեյդին խոչընդոտելու հետևանքը․168․am

168.am-ը գրшում է․

«2023թ. մայիսի 23-ին 168.am-ը գրել էր, որ իրավապահ մարմինները «ռեյդեր» են իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ խուզարկություններ էին իրականացրել «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես ազատազրկված անձանց խցերում, այնպես էլ աշխատակիցների կաբինետներում:

Գրել էինք նաև, որ իրավապահներն առգրավել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների պետերի հեռախոսները, համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները:

ԱԱԾ և Քննչական կոմիտեի (ՔԿ) աշխատակիցների ուշադրության կենտրոնում ՔԿՀ-ներն ու նրանց աշխատակիցները հայտնվել էին այն պատճառով, որ նշյալ կառույցներում հստակ ինֆորմացիա է ստացվել առ այն, որ ՔԿՀ-ներում ահռելի չափերի է հասել հեռախոսների, Wi-Fi սարքերի, թմրամիջոցների շրջանառությունը: Մասնավորապես, տեղեկություն է եղել, որ կալանավորված անձինք ու դատապարտյալներն ազատազրկման վայրերից անգամ տուժողների հետ են կապ հաստատել:

Տեղեկացրել էինք նաև, որ իրավապահների անակնկալ այցը ՔԿՀ-ներ առանց միջադեպերի չի անցել: Օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատակիցները փորձել էին խոչընդոտել իրավապահների աշխատանքը, և դա այն դեպքում, երբ քննիչներն իրենց հետ ունեցել են խուզարկության որոշում։

168.am-ի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ՔԿ-ի ու ԱԱԾ-ի աշխատանքներին խոչընդոտման փաստի առթիվ հարուցվել էր քրեական վարույթ:
Շուրջ երկու ամիս անց՝ հուլիսի 6-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Կարեն Խաչատրյանն ազատվեց պաշտոնից, ապա փոխադրվեց Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին՝ ղեկավարելու անվտանգության ապահովման բաժինը:

«Նուբարաշենում» տեղի ունեցած ռեյդերն անհետևանք չէին անցել. Կարեն Խաչատրյանը սրտի հետ կապված խնդիրների պատճառով տևական ժամանակ հիվանդանոցային բուժում էր ստացել:
Հարուցված քրեական գործով նախաքննությունը, սակայն, շարունակվում էր, և 168.am-ը տեղեկացավ, որ օրերս Կարեն Խաչատրյանը կալանավորվել է:

Քննչական կոմիտեի (ՔԿ) մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց մեր տեղեկությունը:
«Կոմիտեում քննվող քրեական վարույթով տվյալ անձին ներկայացվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 441-րդ հոդածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանքը։ Ելնելով նախաքննության շահերից՝ այս պահին այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»,- մեզ հետ զրույցում ասաց Գոռ Աբրահամյանը:
Հոդված 441.
Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

1. Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,

2) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս,

3) կատարվել է զենք կամ հատուկ միջոց օգտագործելով,

4) կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: