կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 12:30
Առանց Կատեգորիա

Գնդակ եմ գլորել, բա հո ոչխար չէ՞ի արածեցնելու. ռուս ֆուտբոլիստի հարցաքննությունը՝ Ադրբեջանում

Գնդակ եմ գլորել, բա հո ոչխար չէ՞ի արածեցնելու. ռուս ֆուտբոլիստի հարցաքննությունը՝ Ադրբեջանում

Արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի հավաքականի երկրպագուները Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանում ստիպված են եղել պատասխանել Հայաստանի և այդ երկրի բնակիչների հետ իրենց կապերի վերաբերյալ հարցերին. դա տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին կայանալիք Ռուսաստան-Ադրբեջան հանդիպման նախօրեին:

 

«Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան», «Ինչո՞վ եք զբաղվում կյանքում», «Ինչո՞վ եք զբաղվել Հայաստան այցելության ժամանակ», «Կապ պահպանու՞մ եք Հայաստանի հետ». նման հարցերի է ստիպված եղել պատասխանել ռուս երկրպագուներից մեկը, որի անձնագրում եղել են հայաստանյան այցի կնիքներ:

 

Պարզվում է՝ ադրբեջանցիների հարցաքննության զոհն է դարձել նաև Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դմիտրի Կոմբարովը: Եվ ահա սոցիալական ցանցերում հայտնվել է Ադրբեջանցի սահմանապահի և Դմիտրի Կոմբարովի զվարճալի (հումորային) զրույցը , որը ներկայացնում ենք ստորև.

 

 -Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան:

 

-Գնդակ գլորելու:

 

-Ինչո՞վ եք զբաղվում կյանքում:

 

-Գնդակ եմ գլորում:

 

-Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում գտնվելու ժամանակ:

 

-Գնդակ եմ գլորել:

 

-Կապեր ունե՞ք Հայաստանի հետ:

 

-Այո:

 

-Ու՞մ հետ:

 

-Յուրիկի և Արազի:

 

-Ի՞նչ առնչություն եք ունեցել նրանց հետ:

 

-Գնդակ եմ գլորել:

 

-Ի՞նչ նպատակով եք ժամանել Ադրբեջան:

 

 -Գնդակ գլորելու:

 

 -Դուք ինձ ծաղրու՞մ եք: Լրջացե'ք և պատասխանե'ք հարցերին:

 

- Ես միանգամայն լուրջ եմ : Գնդակ եմ գլորել, բա հո ոչխար չէ՞ի արածեցնելու:

 

-Ի՞նչ ոչխար:

 

-Դե դրանք, որոնք գնդակ չեն:

 

-Ի՞նչ գնդակ: Դուք հայ եք:

 

-Ոչ, Յուրան և Արազն են հայ:

 

-Իսկ որտե՞ղ են Յուրան և Արազը:

 

-Նեապոլում:

 

-Ի՞նչ Նեապոլում:

 

-Իտալական:

 

-Ի՞նչ նպատակով են նրանք Նեապոլ ուղևորվել:

 

-Գնդակ գլորելու…

 

Թարգմանությունը՝  Yerkir. am-ի