կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-16 16:50
Առանց Կատեգորիա

Մոնիկա Բելուչին երկրորդ անգամ մայր կդառնա

Մոնիկա Բելուչին երկրորդ անգամ մայր կդառնա

Դերասանուհի Մոնիկա Բելուչին շուտով կրկին կմայրանա: Paris Match ամսագրին տված հարցազրույցում նա պատմել է երկրորդ երեխայի ծննդի մասին` ասելով, որ, իր հղիության մասին իմանալով, չափազանց հուզվել էր:

Հիշեցնենք, որ Մոնիկան իր ամուսնու` ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ որոշել էր միայն մեկ երեխա ունենալ:

Խոսելով սիրո եւ զույգերի փոխհարաբերությունների մասին` Բելուչին ասել է, որ հարաբերությունների մեջ չի ընդունում ռացիոնալիզմը: «Ամեն ինչ կախված է բնազդներից: Ոչ մի ռացիոնալիզմ, միայն զգացմունքներ: Կա'մ սիրում եք, կա'մ ոչ»,- ասել է դերասանուհին:

Ի դեպ, ամսագրում տեղ են գտել նաեւ հանրահայտ դերասանուհու լուսանկարները, որոնք, ինչպես միշտ, անկեղծ են ու սեքսուալ: