Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 23-24-ը Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում, եվրապատգամավորները նախնական քվեարկությամբ հաստատել են Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման եւ մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող զեկույցի փոփոխությունները:
Զեկույցի կետերից 16-րդը եւ 23-րդը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ են: Հենց այս կետերին առնչվող լուրերն են, որ տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ են դարձել դեռ երեկվանից:
Մասնավորապես` ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տարածված լուրերի համաձայն՝ Եվրախորհրդարանը հաստատել է երկու կետերն էլ, որոնք, սակայն, հակասում են իրար: Դրանցից առաջինի՝ 16-րդի համաձայն` Եվրախորհրդարանը հիշեցնում է իր դիրքորոշումն այն մասին, թե «Արեւելյան գործընկերության մի երկրի կողմից մյուսի տարածքի օկուպացիան խախտում է Արեւելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները»: 23-րդ կետը տեղ-տեղ կրկնում է այս կետի որոշ դրույթներ, ամեն դեպքում՝ առանց այս մեջբերման:
Իրականում քվեարկության ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել, եւ ի վերջո, չի արձանագրվել՝ այս երկու կետերից ո՞րը մնաց եւ ո՞րը բացառվեց:
Իրավիճակն առավել պարզ ներկայացնելու նպատակով ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ հեռուստաընկերությունը կապ է հաստատել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ: Տեսագրությունը կարող եք դիտել այստեղ: