կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 23:17
Քաղաքական

Լսումներ Եվրախորհրդարանում` ԼՂ հակամարտության վերաբերյալ

Լսումներ Եվրախորհրդարանում` ԼՂ հակամարտության վերաբերյալ

Եվրախորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովում այսօր լսումներ են լինելու Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլի վերաբերյալ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքսը», լսումների ժամանակ ելույթով հանդես են գալու համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության` Ռուսաստանի, Արեւելյան հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Միրոսլավ Լայչեկը: