|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին. հայտնում են նախարարության մամլո գրասենյակից:
Սփյուռքի նախարարը հյուրին ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերը: «Խնդրում և միաժամանակ հորդորում եմ, որ Ուկրաինայի հայ համայնքում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որտեղ բոլորը կխոսեն հայերեն, դա շատ կարևոր է, որ ընտանիքներում երեխաները մեծանան հայերեն խոսելով: Կարևոր է նաև, որ ավելի ակտիվ լինեք Սփյուռքի նախարարության կազմակերպած ծրագրերում, որոնք հայրենաճանաչության և հայապահպանության միջոցառումներ են»,- իր խոսքում նշեց նախարարը:
Ալեքսանդր Բոժկոն շնորհակալություն հայտնեց նախարարին ջերմ ընդունելության և Ուկրաինայի հայ համայնքի հանդեպ մեծ ուշադրության համար:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայագիտության մեջ ներդրած ավանդի համար Ալեքսանդր Բոժկոյին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով: