կարևոր
4186 դիտում, 4 ամիս առաջ - 2024-05-31 17:45
Հասարակություն

Ո՛չ մի վայրկյան չընկրկեք, սա մեր ճշմարտության պայքարն է․ Բագրատ Սրբազանի հորդորը

«Այս շարժումը դերասանների ու դիտորդների համար չէ։ Ով գալու է փայլուն շապիկներով, փայլուն կոշիկներով ու մազերը լավ սանրած, ուրեմն այս շարժման համար չէ։

Շարժման մեջ պետք է ներգրավվել ամբողջ էությամբ ու սրտով։ Մենք չենք կարող պարզապես նայել, ինչպես են մեր աչքի առաջից մարդ գողանում։ Մեր աչքի առջևից մարդ են գողանում, մենք նայու՞մ ենք, չի կարող այդպիսի բան լինել, ու՞մից եք վախենում, մի թողեք, որ տանեն։ Ոստիկաններին վնասել են հենց ոստիկանության սադրիչները․․․ ԱԳՆ աշխատողներ, դերասանություն մի՛ արեք, ի՞նչ է նշանակում ձեր հետ ենք․ էդ ասում են, որ իրենց նկարները չդնենք․ եթե մեր հետ եք, աշխատանքից դուրս եկեք ու միացեք մեզ»,-այս մասին Սուրբ Աբբա եյեղցու բակում  հայտարարեց  Բագրատ Սրբազանը։


Մանրամասն՝ տեսանյութում։