|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ: Թեպետ վերջին տարիներին ձմռան ամիսներին գրանցված անհամեմատ մեղմ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում չթաղված այգիներն առանձնապես չեն տուժել, սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանձին տարիների կարող են դիտվել խիստ սառնամանիքներ:
Նման պայմաններում վազերն ամբողջությամբ ցրտահարվում են, և կորստի է մատնվում ոչ միայն տվյալ տարվա ամբողջ բերքը, այլ նաև վտանգվում է հաջորդ տարվա կայուն բերքի ստացումը: Նկատի ունենալով այդ հանգամանքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների այգեգործներին` ռիսկի չդիմել և ավարտել այգեթաղի աշխատանքները` 2015 թվականին խաղողի այգիներից երաշխավորված բարձր բերք ստանալու համար: