|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կարծիքն է հայտնել Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ` նշելով, որ այն նախապես ծրագրված է եղել:
Ըստ T24-ի՝ անդրադառանով Դինքի գործով ձերբակալված` անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին` Էրդողանն ասել է. «Ես իրավաբան չեմ, սակայն բացառում եմ այս գործում անփութության առկայությունը: Այստեղ կանխամտածված կերպով իրականացված հանցագործություն կա: Այն անուշադրության հետ կապ չունի: Այս գործին առնչվող կապերը բացահայտելուց հետո, խնդիրն ավելի կբացահայտվի»: