|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության արարողության ժամանակ անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը` ասելով, որ Ադրբեջանը Հայաստանին մեկուսացնելու է տարածքաշրջանային բոլոր ծրագրերից:
«Հայաստանի տնտեսությունը վատթարացնելու համար ամեն ինչ պետք է անենք: Ձգտելու ենք Հայաստանը մեկուսացնել բոլոր տարածաշրջանային ծրագրերից: Բոլոր իսկական պայմանները պետք է ապահովենք` խնդրի լուծման համար»,- ասել է Ալիևը:
Ըստ Ալիևի, Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ դիրքորոշում ընդունելով` ճնշում է գործադրելու:
Ալիևը Հայաստանի կառավարությանը կոչ է արել` «Եթե մտածում եք հայ ազգի և Հայաստանի ապագայի մասին, պետք է դուրս գաք ԼՂ-ի տարածքից»: