|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ԼՂՀ Շուշիի շրջանում երեկ մեկնարկել է խոշոր համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «ԼՂՀ Շուշիի շրջանում ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
Ուսումնավարժությանը մասնակցում են ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումները` նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը, ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունը և մյուս պետական մարմինները, Շուշիի շրջանի և համայնքների ղեկավար կազմերը:
Հիմնական նպատակներն են՝
- ընդգրկված գերատեսչությունների գործողությունների համաձայնեցում երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ.
- Շուշիի շրջանում երկրաշարժի հետևանքների վերացման հնարավոր կարիքների գնահատում.
- Շուշիի շրջանի բնակչությանը երկրաշարժի դեպքում վարքականոնների ուսուցանում.
- ստուգել բնակչության ազդարարման համակարգը: