Երեկվա համարում «Ժողովուրդ» օրաթերթը նկարագրել էր, թե ինչ իրավիճակ է տիրում «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում,
որտեղ մարդիկ իրենց հարազատ բանտարկյալների համար սննդամթերք են բերում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե նախորդ՝ 2012թ. տվյալներով պետական բյուջեից
դատապարտյալների սննդի համար որքան գումար է հատկացվել, ՀՀ արդարադատության
նախարարությունից պատասխանել են` 1 մլրդ 3 մլն 920.500 ՀՀ դրամ: ՔԿՀՎ մամլո
խոսնակը տեղեկացրել է, որ 1 բանտարկյալի սննդի համար օրական ծախսվում է 501 դրամ:
Իսկ քանի՞ դատապարտյալ է եղել ՔԿՀ-ներում 2012-ին: Այս մասին կոնկրետ տվյալ չկա
ՔԿՀՎ-ում:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն այս տարվա
օգոստոսի 7-ին հայտարարել էր, որ հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում կա 4780
դատապարտյալ, որը 92-ով ավելի է, քան 2012-ին: Քանի որ բանտարկյալները մշտապես «նստում» ու «դուրս» են գալիս, ուստի «Ժողովուրդ»-ը կատարել է մոտավոր հաշվարկ եւ պարզել, որ նրանց վրա տարեկան ծախսվել է 859 մլն 465.500 դրամ: Սակայն ՀՀ ԱՆ-ն միայն
բանտարկյալների սննդի համար ՔԿՀ-ներին տրամադրել է 1 մլրդ 3 մլն 920.500 դրամ:
Շարունակությունը կարդացեք "Ժողովուրդ"-ի այսօրվա համարում