կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-07 11:16
Տարածաշրջան

Ադրբեջանական բանակի «առողջ սնունդը»

Ադրբեջանական բանակի «առողջ սնունդը»

Ադրբեջանական բանակում տարածված համասեռամոլության, բռնաբարությունների մասին լուրերով այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Ամենաթարմ օրինակը` ընդամենը վերջերս ինֆորմացիոն արտահոսք եղավ Ալիեւի, Ադրբեջանի հատուկ ծառայությունների քարոզչությունն ապահովող հաքքին.ազ կայքի ղեկավար Էյնուլա Ֆաթուլաևի բարեկամի բռնաբարության մասին: Ինքը` Ֆաթուլաեւը, միջադեպի մասին, բնականաբար, չգրեց: Ֆաթուլաեւի ազգականին՝ Զաքիր Ֆաթուլաևին, զորամասում բռնաբարել ու նվաստացրել էին մի քանի հոգով: Դրանից ընդամենը որոշ ժամանակ առաջ էլ սահմանամերձ զորամասում սպան զինվորի էր բռնաբարել հենց մարտական հերթապահության ժամանակ:

Ավելի զարհուրելի դեպքեր էլ են լինում ադրբեջանցի զինծառայողների շրջանում: Այս տարվա հուլիսի սկզբներին` ծառայությունից վերադառնալուց հետո, 23-ամյա Ալասկյար Մամադովը հարսանեկան արարողությունից հետո բռնաբարել էր  4-ամյա աղջնակի: Ի դեպ, սա այն բացառիկ դեպքերից էր, երբ տեղեկությունը պաշտոնապես հաստատել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանում փորձում են բանակում տեղի ունեցող բռնաբարությունների կամ տարածված համասեռամոլության մասին տեղեկությունները թաքցնել սեփական հանրությունից /ԶԼՄ-ներում դրանց հայտնվելու մասին խոսելն էլ ավելորդ է/ կամ ընտրում են ամենահեշտ տարբերակը՝ ազատվել նման զինվորներից կամ սպաներից: Ընդամենը վերջերս անդրադարձել էինք միջինասիական երկրներից մեկում երկու ադրբեջանցի սպաների արկածներին, թե ինչպես էին «քաջարի» փոխգնդապետներ Սալահադդին Ալեքպերովը և Իմանդուստ Պունխանը զվարճացել  գիշերային ակումբում,  համբուրվել միասեռականների հետ: Այս երկուսը, պարզվում է, վաղուց են հայտնի իրենց սեռական կողմնորոշմամբ: Եվ որպեսզի փոխգնդապետների արկածների, մասնավորապես` այլ բարձրաստիճանների հետ ունեցած կապերի մասին տեղեկատվությունը չտարածվի, նրանց պաշտոնապես ազատում են ծառայությունից: Ուշագրավ է, որ Ալեքպերովն այսօր տուրիստական ընկերությունում որպես էքսկուրսավար է աշխատում: Պատկերացնել միայն կարելի է` այսօր` փոխգնդապետ, վաղը` «էքսկուրսավար»...

Ադրբեջանի «խելամիտ» ղեկավարությունը ոչ միայն կարողանում է «վերացնել» նման միջադեպերի հետեւանքը, այլ նաեւ գտել է սեփական բանակում տարածված բռնաբարությունների պատճառը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսնակը հայտարարել է, թե բռնաբարությունների հիմքում առողջ սնունդն է. պետությունը վիտամիններով հարուստ ուտելիքով է ապահովում բանակի զինվորներին, ինչն էլ հանգեցնում է սեռական ակտիվության:

Եթե շարքային զինվորներն ու սպաներն են նման վիտամիններով հարուստ ուտելիք ուտում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է ուտում բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում` պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ասում են, թե շուտով սննդակարգն է հրապարակվելու...

 

Բ. Գասպարյան