կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 08:21
Քաղաքական

Չգիտեն, թե Վիլնյուսում ինչ են ստորագրելու

Չգիտեն, թե Վիլնյուսում ինչ են ստորագրելու
Սերժ Սարգսյանը երեկ ստացել է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը եւ նոյեմբերի 28-29-ը մեկնելու է Լիտվայի մայրաքաղաք` մասնակցելու միջոցառմանը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»- ի աղբյուրները, գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ուղարկելը դեռ չի նշանակում, թե այդպես մեղմվել է ԵՄ-ի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Ընդհակառակը, Սերժ Սարգսյանին Վիլնյուսում բավական տհաճ ընդունելություն է սպասվում: Թե ինչ փաստաթուղթ են ՀՀ իշխանությունները պատրաստվում ստորագրել Վիլնյուսում, հայտնի չէ անգամ իշխանություններին: Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Փաստ է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը: Դա կլինի հռչակագիր, համաձայնագիր, ասոցացման համաձայնագրի քաղաքական մաս, նորացված, թե հին փաստաթուղթ՝ չեմ կարող ասել»: