|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել։
Բանն այն է, որ յուրաքանչյուր նիստին պետք է հրավիրվի որեւէ անձ ՊՆ-ից կամ այլ կառույցից եւ պատասխանի հարցերին։ Մինչև այժմ միայն Արցախի ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանն է եկել հանձնաժողով։
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչ հանձնաժողովում դեռ չգիտեն՝ որտեղից սկսեն ու ում հրավիրեն, ավելին՝ որոշել են գաղտնի նիստ անել՝ հասկանալու՝ որտեղից պետք է սկսեն»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում