Իսպանիայում, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել ցլամարտի տոնակատարությունը, որի ընթացքում 58-ամյա մի կին ցլի զոհն է դարձել: Ցուլը այդ կնոջը հարվածել է որովայնի շրջանում, եւ կինը մահացել է: Ամենացավալին այն է, որ այդ ամենը տեղի է ունեցել կնոջ դստեր աչքի առաջ: Նա նույնպես վնասվածքներ է ստացել. տեղեկացնում է Sky news-ը: