|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 09:30-ի սահմաններում օդանակավակայի կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ օդանավում քաղաքացին մահացել է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում թռիչքի ժամանակ հանկարծամահ է եղել ՌԴ քաղաքացի 65-ամյա Շ. Աղեկյանը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: