Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կինոռեժիսոր Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը» ֆիլմի հանրային ցուցադրությունը:
«Պարալլելս Ֆիլմ» ընկերության տնօրեն եւ «Փասիանի որսորդը» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը նկահարանվել է Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա եւ «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի հատվածներից մեկն է:
Ֆիլմում նկարահանվել են Սամվել Վարդանյանը, Անի Գալստյանը, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները: Ֆիլմի օպերատորը Միհրան Ստեփանյանն է, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը:
«Ֆիլմը նկարվել է 2 մլն դրամով` 4 օրվա ընթացքում, բայց դա ֆիլմի որակի հաշվին չի արվել: Ֆիլմի գլխավոր հերոսը` Սամվել Վարդանյանը, այժմ գտնվում է բանակում. որսորդին կրակել սովորեցրինք, որ բանակ գնա»,- ասաց Գալստյանը` հավելելով, որ իրենք կինոթատրոնին որպես տաճարի են վերաբերվում եւ ուրախ են հանդիսատեսին եւս մեկ անգամ հանդիպել տաճարում:
Ի դեպ, ֆիլմը երեկ ցուցադրվեց երկու անգամ` հաշվի առնելով հանդիսատեսի հոսքը: