|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հրապարակ»-ը գրում է. «Որքան էլ խոսվի, որ Սերժ Սարգսյանը ցանկանում Է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխարինել Դավիթ Հարությունյանով, և վերջինիս արդեն ԱԺ-ում փոխարինողների հավանական անուններ են շրջանառվում, այդուամենայնիվ, Հարությունյանին Վճռաբեկի նախագահ նշանակելու համար խոչընդոտներ կան։
Մասնավորապես` Դատական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4 կետով ամրագրված է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է աշխատել վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը։ Իսկ Դավիթ Հարությունյանը, ինչպես հայտնի է, դատավոր չէ և երբեք էլ դատարանի նախագահ չի եղել։ Արման Մկրտումյանի փոփոխության պարագայում ամենահավանական թեկնածուն համարվում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: