կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-29 09:15
Առանց Կատեգորիա

Վճռաբեկի դատավորի թեկնածուների ապագան անհայտ է. «Ժողովուրդ»

Վճռաբեկի դատավորի թեկնածուների ապագան անհայտ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած դեռեւս հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, սակայն գործընթացն առկախված է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեռեւս երկուշաբթի օրը ԲԴԽ-ն գրություններ էր ուղարկել բոլոր երեք խորհրդարանական խմբակցություններին՝ ասելով, թե թեկնածուները պատրաստ են հանդիպել նրանց հետ, ներկայացնել իրենց տեսլականը, եւ թե ինչպես են աշխատելու այդ պաշտոնում։

Սակայն ԱԺ-ից տեղեկացանք, որ մինչեւ այժմ որեւէ խմբակցությունից պատասխան գրություն չի ուղարկվել թեկնածուներից որեւէ մեկին, եւ նրանց ապագան, այսպես ասած, անհայտ է։ Այս իրավիճակում դեռեւս անհայտ է՝ արդյոք խորհրդարանն առաջիկայում կհավաքվի եւ կկազմակերպի թափուր մնացած պաշտոնների համար թեկնածուների ընտրությունը, թե ոչ։ Ամեն դեպքում, այս պահի դրությամբ որեւէ առաջընթաց առկա չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում