Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Փարիզի Club de l՝étoile հեղինակավոր ակումբում օրերս տեղի է ունեցել «Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրությունը. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ կայքը:
Միջոցառման առիթով Փարիզ էր ժամանել ֆիլմի հեղինակ, լրագրող Արտակ Հերիքյանը:
Վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է ԼՂՀ-ում տարբեր բնագավառներում գրանցված ձեռքբերումները: Ֆիլմի հերոսները Արցախի հասարակ բնակիչներն են, ովքեր ձգտում են վերականգնել իրենց երկիրը` ապահովելով նրա տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացումը:
Ցուցադրության ավարտին Արտակ Հերիքյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Խոսվեց նաև ֆիլմը նկարահանելուց հետո Արցախում արձանագրված դրական փոփոխությունների մասին, ինչը վկայում է երկրի զարգացման կայուն և արագ տեմպերի մասին:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ, լրագրողներ, Ֆրանսիայի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: