|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ապրիլի 4-ին Վատիկանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը:
Ըստ Asbarez-ի՝ ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, հայտնի դերասաններ Շորեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը:
Էրիկ Էսրայիլյանը հիշատակել է նախորդ տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարած այցը: Նա նշել է, որ Հռոմի պապի՝ որպես աշխարհի առաջնորդ, «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հիացմունք է առաջացրել հավատացյալ հայերի շրջանում:
Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: